Մանչեսթեր Սիթին կրկնել է Արսենալի անհավանական ռեկորդը
«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմաբ։
«Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տարան 21-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ Պրեմիեր լիգայի շրջանակում 19 հանդիպում անպարտելի են։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի թիմն այդ 19 խաղերում որևէ րոպե չի եղել պարտվողի դերում։ Այդ ցուցանիշի շնորհիվ «Սիթին» կրկնել է «Արսենալի»՝ 1999 թվականին գրանցաց ռեկորդը։ «Զինագործները» 1998/99 մրցաշրջանում նույնպես 19 հանդիպում անընդմեջ որևէ րոպե չեն եղել պարտվողի դերում։
«Քաղաքաբնակները» վերջին անգամ պարտվողի դերում եղել են 2020 թվականի նոյեմբերի 21-ին, երբ ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով պարտվեցին «Տոտենհեմին»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 27 խաղից հետո վաստակել է 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 15 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԱՊԼ ռեկորդ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Վուլվերհեմփթոն