Մանչեսթեր Սիթին կրկին հաղթեց Բրյուգեին, ՊՍԺ-ն միավորներ կորցրեց 🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակուն սեփական հարկի տակ մրցեց «Բրյուգեի» դեմ։
Մանկունյական ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզը, Ռահիմ Սթերլինգն ու Գաբրիել Ժեզուսը։
Հյուրերի միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Ջոն Սթոունզի անվան դիմաց։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ծանր պայքարում ընթացած խաղում չկարողացավ «Լայպցիգի» դեմ խաղում պահպանել հաղթական հաշիվը. գրանցվեց 2:2 հաշիվը։
Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինիո Վեյնալդումը։
«Ցլերի» գոլերն էլ խփեցին Քրիստոֆեը Նկունկուն ու Դոմինիկ Սոբոսլային։
4-րդ տուրից հետո A խումբն ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
- ՊՍԺ – 8 միավոր
- «Բրյուգե» – 4 միավոր
- «Լայպցիգ» – 1 միավոր