Մանչեսթեր Սիթին 90+5-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց Վուլվզից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Մոլինյու» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 7-րդ րոպեին «գայլերը» Յորգեն Շտրանդ Լարսենի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, «քաղաքաբնակները» 33-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը. հիասքանչ հարվածով աչքի ընկավ Յոշկո Գվարդիոլը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերն ունեին խաղային տոտալ առավելություն, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում խփել այդքան ցանկալի գնդակը։
Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմը 90+5-րդ րոպեին կորզեց հաղթանակ. հերոսացավ Ջոն Սթոունզը։
Այսպիսով, «Սիթին» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ և 20 միավորով գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Վուլվզը» 1 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Յորգեն Շտրանդ Լարսեն, Պեպ Գվարդիոլա, Ջոն Սթոունզ, Վուլվերհեմփթոն