Բարուսիան լուրջ կորուստ ունի Սիթիի դեմ խաղից առաջ
«Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք առաջին հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Սանչոն դեռևս վերականգնվում է այն վնասվածքից, որը ստացել էր սույն թվականի մարտի սզբին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 4-ին անգլիացի ֆուտբոլիստը չի մասնակցել «Բորուսիայի» հերթական մարզմանը և հավանականությունը քիչ է, որ նա կկարողանա մասնակցել իր նախկին ակումբի դեմ խաղին։
Ինչ վերաբերում է դիմակայության պատասխան հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 14-ին, Սանչոն կհասցնի ապաքինվել և կմասնակցի այդ խաղին։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2015-2017 թթ․, ինչից հետո 7․84 մլն եվրոյի դիմաց համալրեց «Բորուսիա Դորտմունդի» շարքերը։
Հավելենք, որ Սանչոն «քաղաքաբնակների» տարբեր տարիքային թիմերի կազմերում ընդհանուր առմամբ անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
«Բորուսիայի» կազմում էլ նա անցկացրած 130 խաղում դարձել է 46 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ջեյդոն-Սանչո