Կարմիր քարտերի երեկո․ Յունայթեդը 18+ հաշվով հաղթում է Սաութհեմպտոնին🎥
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը, որի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Սաութհեմպտոնին»։
Կարելի է ասել, որ հյուրերը խաղը սկսեցին ունենլով մեկ խաղացող պակաս, քանի որ մրցավարի սուլիցիչ երկու րոպե անց չափազանց կոպիտ խախտման համար կարմիր քարտով պատժվեց և խաղադաշտը լքեց «Սաութհեմպտոնի» կիսապաշտման Ալեքսանդր Յանկևիցը։
Ունենալով քանակական առավելություն՝ «կարմիր սատանաները» 20 րոպեի ընթացում գրեթե վճռեցին հանդիպման ելքը, քանի որ 18-39-րդ րոպեներին 4 անգամ գրավեցին Ալեքս Մաքարթիի դարպասը։
Այդ ընթացքում մեկական անգամ աչքի ընկան Արոն Վան-Բիսական, Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, իսկ Յան Բեդնարեկը գրավեց սեփական դարպասը։
Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր․ «Յունայթեդը» մեկը մյուսի հետևից իր գրոհները վերածում էր գոլի, այն դարձնելով արդեն խայտառակ «սրբերի» համար, ևս 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։
69-90+4-րդ րոպեների ընթացքում երկու անգամ աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, մեկական անգամ էլ Սքոթ Մակտոմինայը, Բրունո Ֆերնանդեշը, ինչպես նաև Դանիել Ջեյմսը։
Հավելենք, որ հանդիպման իսկական հակահերոս դարձավ «Սաութհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Յան Բեդնարեկը, ով 87-րդ րոպեին վերջին հույսի խախտման պատճառով հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 9 ֆուտբոլիստներով։
Այսպիսով, Օլե-Գունար Սուլշերի սաները հաղթում են անհավանական՝ 9։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 44 միավոր և հավասարվեց առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը, սակայն, մրցակցի համեմատ դեռևս երկու հանդիպում պակաս է անցկացրել։
«Սաութհեմպտոնն» էլ, 29 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Արոն Վան Բիսակա, Բրունո Ֆերնանդեշ, Դանիել Ջեյմս, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Յան Բեդնարեկ, Պրեմիեր-լիգա, Սաութհեմփթոն, Սքոթ Մաքթոմինայ, Օլե-Գունար-Սուլշեր