Ման. Սիթին ու Արսենալը չպարզեցին հաղթողին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 65 միավոր և 30-րդ տուրից հետո նահանջեց երկրորդ հորիզոնական։ Առաջնության առաջատար դարձավ «Լիվերպուլը», որն այս տուրում 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» և ունի 67 միավոր։ «Սիթին», 64 միավորով, երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի