Ման. Սիթին շարունակում է փայլել` ջախջախելով Ֆուլհեմին🎥
Անգլիակակ Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում գործող չեմպոին «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Մանկունյական ակումբը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և ներքին առաջնությունում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` ջախջախելով 4:0 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յոշկո Գվարդիոլը, մեկ գոլ էլ խփեցին ընկավ Ֆիլ Ֆոդենն ու Խուլիան Ալվարեսը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 85 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Արսենալն» ունի 83 միավոր և դեռ չի անցկացրել ընքացիկ տուրի իր հանդիպումն ու մայիսի 12-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Նշենք, որ «Սիթին» մայիսի 14-ին Լոնդոնում հյուրընկալվելիս մրցելու է «Տոտենհեմի» դեմ և կանցկացնի 34-րդ տուրից հետաձգված հանդիպումը։
«Ֆուլհեմը», 44 միավորով, 13-րդն է։
# ԱՊԼ, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն, Ֆուլհեմ