«Ման. Յունայթեդն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին 🎥

«Ման. Յունայթեդն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին 🎥

09/03/2025 - 22:26

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Արսենալի» դեմ։

Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Կարմիր սատանաներին» 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ թիմի ավագ Բրոնու Ֆերնանդեշը, իսկ «զինագործների» պատասխան գոլը 74-րդ րոպեին խփեց Դեկլան Ռայսը։

«Արսենալը» 55 միավորով երկրորդ տեղում է և արդեն 15 միավորով հետ է մնում առաջատար «Լիվերպուլից»։ Լոնդոնյան գրանդը, սակայն, մեկ հանդիպում քիչ է անցկացրել` մրցակցի համեմատ։ «Յունայթեդը» 34 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023