Ման. Յունայթեդի հերթական ձախողումն. Աստոն Վիլլան Էմերիի նորամուտի խաղում հաղթեց «կարմիր սատանաներին» 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Բիրմինգհեմցիները պարզապես շոկային մեկնարկ էիմ պատրաստել «կարմիր սատանաների» համար և արդեն 11-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեղ Լեոն Բեյլին, իսկ 11-րդ րոպեին Լուկա Դինը 11-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով կրկնապատկեց «Վիլլայի» առավելությունը։
Նախքան ընդմիջում հյուրերին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել. 45-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեյքոբ Ռեմզին։
Այդուհանդերձ, երկրորդ կեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Ռեմզին ուղղեց իր սխալն ու վերականգնեց տանտերերի երկու գնդակի առավելությունը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան. «Աստոն Վիլլան» հաղթեց 3:1 հաշվով։
Նշենք, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն առաջին հաղթանակը տոնեց նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի օրոք։
Այս հաղթանակից հետո «Վիլլան» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 13-րդ հորիզոնական։
Մանկունյական ակումբը մնաց 23 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Լեոն Բեյլի, Լուկա Դին, Մանչեսթեր-Յունայթեդ, Ունայ-Էմերի, Ջեյքոբ Ռեմզի