Ման. Յունայթեդը ջախջախեց Բորնմութին` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կազեմիրոն, Լյուկ Շոուն ու Մարկուս Ռեշֆորդը։
Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 35 միավորև ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։
«Յունայթեդը» 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին» գերազանցում է արդեն 5 միավորով։
«Բորնմութը», 16 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Էրիկ Տեն Հագ, Լյուկ Շոու, Կազեմիրո, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ