Ման. Յունայթեդը չորրորդ ամենաշատ գոլ բաց թողած ակումբն է բոլոր մրցաշարերում
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։
«Կարմիր սատանաները» 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում բաց են թողել արդեն 81 գոլ։
Այդ ցուցանիշով Էրիկ Տեն Հագի թիմը թոփ-5 առաջնություններում ունի չորրորդ վատագույն ցուցանիշը։
«Յունայթեդին» հավասար` 81 գոլ է բաց թողել նաև իտալական Ա սերիայի հետնապահ «Սալերնիտանան»։
Այդ ցուցանիշով բացարձակ հետնապահը Պրեմիեր լիգայի վերջին` 20-րդ տեղը, զբաղեցնող «Շեֆիլդ Յունայթեդն» է, որն ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել 105 գոլ։ «Շեֆիլդին» հաջորդում են «Լութոն Թաունը» (89) և «Վեսէ Հեմը» (86)։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36 խաղից հետո վաստակել է 54 միավոր և 8-րդ տեղում է։ Մանկունյական ակումբը դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ և մայիսի 25-ին մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Յունայթեդը» արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ու Անգլիայի Լիգայի գավաթի պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Լութոն Թաուն, Մանչեսթեր Յունայթեդ, Շեֆիլդ Յունայթեդ, Սալերնիտանա, Վեսթ Հեմ