Մահացել է Սվեն-Յորան Էրիկսոնը
76 տարեկանում մահացել է շվեդ անվանի մասնագետ Սվեն-Յորան Էրիկսոնը, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դեռ 2024 թ. հունվարին հայտնի էր դարձել, որ Էրիկսոնը տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով։ Նա մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռոման», «Լացիոն», «Ֆիորենտինան», «Սամդպորիան», «Բենֆիկան», «Լեսթերը» «Մանեսթեր Սիթին»։ Էրիկսոնը մարզել է նաև ֆուտբոլի Անգլիայի, Մեքսիկայի, Կոտ դ’Իվուարի և Ֆիլիպինների ազգային հավաքականները։
Մարզչը կարիերայի ընթացքում նվաճել է 18 տիտղոս։ Նա ամենամեծ հաջողությունները գրանցել է «Լացիոյի» ղեկին և 2000 թ. դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև տարբեր տարիների նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի, Գավաթակիրների գավաթի, Իտալիայի գավաթի ու Սուպերգավաթի տիտղոսները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am մի
# Անգլիայի հավաքական, Լացիո, Սվեն-Յորան Էրիկսոն