Մարսելոն վնասվածք է ստացել․ նրա մասնակցությունն Ատալանտայի դեմ խաղին հարցականի տակ է
ինչպես տեղեկանում ենք «Ռեալի» պաշտոնական կայքից, թիմի պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել ։
Իր հերթին Marca-ն հաղորդում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի պատճառով բրազիլացին բաց կթողնի մոտ 3 շաբաթ։
Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 24-ին։
Ներկա պահին «արքայական» ակումբում վնասվածքներ ունեն պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաոն և Ալվարո Օդրիասոլան, կիսապաշտպաններ Լուկաս Վասկեսը և Ֆեդե Վալվերդեն, ինչպես նաև՝ ձախ վինգեր Էդեն Ազարը և աջ վինգեր Ռոդրիգո Գոյեսը։
Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր խաղերի շրջանակում Մարսելոն մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 4 արդյունավետ փոխամցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Օդրիոսոլա, Ատալանտա, Էդեն-Ազար, Էդեր Միլիտաո, Մարսելո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես, Սերխիո-Ռամոս, Ֆեդերիկո Վալվերդե