Հրանտ-Լեոն Ռանոսը հերթական գոլն է խփել Բավարիա II-ի կազմում🎥
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Բավարիայի տարածաշրջանային առաջնության 27-րդ տուրում «Բավարիա II»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Թյուրգուչու Մյունխեն» ակումբի նկատմամբ։
«Բավարիայի» երիտասարդական թիմի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 41-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլն ու կրկնապատկեց հաշիվը։
19-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում անցկացրած 25 խաղում խփել է արդեն 15 գոլ։
Նշենք, որ «Բավարիա II»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 47 միավոր և Բավարիայի տարածաշրջանային առաջնության շրջանակում 20 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Թյուրգուչու Մյունխենը», 39 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս