Հնարամիտ Թիմ Կրուլը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Նորվիչը» 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Հարվածաշարի հերոսը «Նորվիչի» դարպասապահ Թիմ Կրուլն էր, ով հետ մղեց «շնաձկների» երկու հարված։ Հոլանդացի դարպասապահը որսաց Ժեդսոն Ֆերնանդեշի և Թրոյ Պարոտի հարվածները, իսկ Էրիկ Լամելայի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
Ինչպես երևում է՝ հոլանդացի դարպասապահին հաջողվել էր պարզել, թե ովքեր են «Տոտենհեմի» կազմից իրացնելու հարվածները և գրել էր շշի տարայի վրա, և երբ նա այդ շիշը վերցնում էր իր ձեռքին, ակնհայտ երևում էր, որ վրան գրված բաներ կային։
# FA-Cup, Թիմ Կրուլ, Նորվիչ, Տոտենհեմ