FA cup. Թիմ Կրուլը հին օրերն էր հիշել?

FA cup. Թիմ Կրուլը հին օրերն էր հիշել?

05/03/2020 - 11:34

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում երեկ՝ մարտի 4-ին, տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Լոնդոնում, որտեղ մրցեցին «Տոտենհեմն» ու «Նորվիչը»։

Հանդիպման հիմնական ժամանակում փոխանակվեցին մեկական գոլով։ 13-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Յան Վերտոնգենը, իսկ 78-րդ րոպեիՆ Յոսիպ Դրմիչը խփեց պատասխան գնդակը։ Ըդնահանուր առմամբ հանդիպման հիմնական ժամանական նանցավ հավասար պայքարում, միայն լրացուցիչ երեսուն րոպեներին լոնդոնյան ակումբը կարողացավ առավելություն ստանալ, քանի որ «կաչաղակների» մոտ արդեն հոգնածություն էր նկատվում, սակայն հյուրերը դիմացան, և խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ հին օրերը վերհիշեց «դեղինների» դարպասապահ Թիմ Կրուլը։

Հոլանդացի դարպասապահը հետ մղեց Թրոյ Փարոտի և Ժեդսով Ֆերնանդեշի հարվածները, իսկ Էրիկ Լամելան բարձր հարվածեց։ Հյուրերի կազմից վրիպեց միայն Քենի Մակլինը․ այդ դրվագում էլ հիանալի գործեց Միշել Վորմը։

Այսպիսով, Թիմ Կրուլն ապացուցեց, որ հիանալի է գործում 11 մետրանոց հարվածաշարերի ժամանակ՝ իր թիմին դուրս բերելով մրցաշարի 1/4 եզրափակիչ։

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Շեֆիլդ Ուենսդեյ» 0։1 «Մանչեսթեր Սիթի»

«Լեսթեր» 1։0 «Բիրմինգհեմ»

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023