Հիասքանչ ֆուտբոլ «Օլդ Թրաֆորդում».  Ման. Յունայթեդը հետ բերեց երկու գնդակի կորուստը Լիդսի դեմ խաղում🎥

Հիասքանչ ֆուտբոլ «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը հետ բերեց երկու գնդակի կորուստը Լիդսի դեմ խաղում🎥

09/02/2023 - 02:07

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։

Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «կարմիր սատանաների» համար, քանի որ արդեն 55-րդ վայրկյանին Վիլֆրիդ Նյոնտոն առաջ մղեց յորքշիրյան ակումբին։

Առաջին կեսի մնացած ժամանակահատավածում մանկունյական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում հաշվի մեջ նոր փոփոխություն չեղավ։

Նոր-նոր էր մեկանրկել երկրորդ կեսը, երբ 48-րդ րոպեին Էրիկ Տեն Հագի թիմը ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. անկյունայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Վարանը։

Բաց թողած գոլից հետո տանտերերը նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու, ինչն էլ տվեց իր արդյունքը։

«Յունայթեդի» ֆուտբոլիստները շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը. 62-րդ և 70-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն։

Խաղավերջում էլ «կարմիր սատանաները» մեծ ճնշում էին գործադրում Իլան Մելիեի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն ֆրանսիացի դարպասապահը 2-3 անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից։

Ամեն դեպքում, «Լիդսին» հաջողվեց պահպանել ոչ-ոքի արդյունքը. գրանցվեց 2:2 հաշիվը։

Այս ոչ-ոքիից հետո «Յունայթեդը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Լիդսը», 19 միավորով, 16-րդն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023