Հիանալի ֆուտբոլ Լոնդոնում. Տոտենհեմը հաղթեց Ման. Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ և դինամիկ ստացվեց, որի ընթացքում կողմերը միասին վերցրած 32 հարված կատարեցին։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «խթանները» կարողացան ավելի լավ իրացնել իրենց գոլային պահերն ու հաղթել 2:0 հաշվով։
Անգե Պոստեկօղլուի թիմի գոլերը խփեց Պապե Սարը, իսկ Լիսանդրո Մարտինեսը գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Տոտենհեմի» դարպասապահ Գիլելմո Վիկարիոն` կատարելով 5 սեյվ։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը« վաստակեց 4 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Կարմիր սատանաները», 3 միավորով, 10-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Բեն Դևիս, Գիլելմո Վիկարիո, Մանչեսթեր-Յունայթեդ, Պապե Սար, Տոտենհեմ