Հենրիխ Մխիթարյանի չեղարկված գոլը Լայպցիգի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Լայպցիգին»։
«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 90+2-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը, սակայն գոլը չի արձանագրվել։
Գոլային դրվագում հանդիպումը սպասարկող պորտուգալացի գլխավոր մրցավար Ժոաու Պինեյրուն Մխիթարյանին վերջին փոխանցումը կատարած Մարկուս Թյուրամի կողմից կանոնների խախտում էր նկատել։
Նշենք, որ միլանյան ակումբը հաղթանակից հետո վաստակել է 13 միավոր, գլխավորել հիմնական փուլի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժոաու Պինեյրու, Ինտեր, Լայպցիգ, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա