Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփում է 2019 թվականը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի 2019 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով այժմ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։
31-ամյա խաղացողն այս մրցանակին արժանանում է 9-րդ անգամ։ Քվեարկության արդյունքում Հենոն վաստակել է 109 միավոր և ընդամենը 5 միավոր է գերազանցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Հոֆֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանին։ 61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
# Աստանա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Հոֆֆենհայմ, ՀՖՖ, Ռոմա, Սարգիս-Ադամյան, Տիգրան-Բարսեղյան