Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանսես գալու Մանեն Բավարիայում

Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանսես գալու Մանեն Բավարիայում

27/06/2022 - 01:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ սենեգալցի հարձակվողը «Բավարիայի» կազմում հանդես է գալու «17» համարի մարզաշապիկի ներքո։

««Բավարիայի» ազատ համարներից ընտրել եմ «17»-ը և նպատակ ունեմ շատ հաջողություններ գրանցել իմ թիմի և այս խաղահամարի հետ: Այժմ ես իսկապես անհամբերությամբ սպասում եմ միջմրցաշրջանային հատվածին»,- նշել է Մանեն, ում խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Մանեն առաջին անգամ է հանդես գալու «17» համարի մարզաշապիկի ներքո։

Նշենք, որ ժամանակին «Բավարիայի» կազմում այդ խաղահամարով հանդես են եկել Քրիստիան Ցիգեն (1995-97 թթ.), Տորստեն Ֆինկը (1997-2004), Մարկ վան Բոմելը (2006-11), Ժերոկ Բոատենգը (2011-21) և Միքայել Կյուիզանսը (2021-22)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023