Հայտնի է, թե ինչ տրանսֆերներ է մտադիր իրականացնել Կոնտեն Տոտենհեմը գլխավորելուց հետո
Անտոնիո Կոնտեն շուտով կստանձնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, իտալացի մասնագետը մտադիր է լրջորեն ամրապնդել «խցանների» կազմը։
52-ամյա մասնագետը տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է «Ֆիորենտինայի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերբ հարձակվողի վաճառքից «մանուշակները» ցանկանում են վաստակել նվազագույնը 60 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` Կոնտեի շորթ-լիսթում են հայտնվել նաև Ֆրանկ Կեսիեն («Միլան»), Ստեֆան Դե Վրեյը («Ինտեր») ու Մանուել Լացարին («Լացիո»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Դուշան Վլահովիչ, Ինտեր, Լացիո, Մանուել Լացարի, Միլան, Ստեֆան դե Վրեյ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆիորենտինա, Ֆրանկ Կեսիե