Հայտնի է, թե երբ Արթուրո Վիդալը կդառնա Ինտերի ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, չիլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 20-ին կմեկնի Միլան, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ «Ներաձուրիները» խաղացողի դիմաց կվճարեն 1 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։
Այս տեղափոխության հաստատումից հետո «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է հեռանալ ակումբից․ նա տեղափոխվում է «Կալյարի»։
Հիշեցնենք, որ Արթուրո Վիդալն ու «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 2011-2014 թվականներին մասին աշխատել են «Յուվենտուսի» կազմում։
# Անտոնիո-Կոնտե, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Դիեգո-Գոդին, Ինտեր, Կալյարի, Յուվենտուս, տրանսֆերներ