Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց Արսենալը պատրաստ է վաճառել Մխիթարյանին
Ինչպես տեղեկացնում է Сorriere dello Sport-ը, «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։
Ըստ աղբյուրի՝ եթե որևէ ակումբ ցանկանա ձեռք բերել հայ կիսապաշտպանի տրանսֆերը, ապա ստիպված կլինի վճարել 25 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
# Արսենալ, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա