Հայտնի դարձան ՉԼ քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

Հայտնի դարձան ՉԼ քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

09/08/2020 - 01:16

Օգոստոսի 7-8-ին գրեթե 6 ամսվա դադարիեց հետո վերսկսվեց նաև Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը, ինչի արդյունքում «Լայպցիգին», «Ատլետիկո Մադրիդին», ՊՍԺ-ին և «Ատալանտային» միացան նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիոնը», «Բարսելոնան», ինչպես նաև «Բավարիան»։

Այսպիսով, ՉԼ 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․

«Ատալանտա» – ՊՍԺ – 12․08, 23։00

«ՌԲ Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ» – 13․08, 23։00

«Բարսելոնա» – «Բավարիա» – 14․08, 23։00

«Մանչեսթեր Սիթի» – «Լիոն» – 15․08, 23։00

Կիաեզրափակչում «Ատալանտա» – ՊՍԺ զույգի հաղթողը մրցելու է «ՌԲ Լայպցիգ» – «Ատլետիկո» դիմակայության հաղթողի դեմ, իսկ «Բարսելոնա» – «Բավարիա» զույգի հաղթողը՝ «Սիթի» – «Լիոն» հաղթողի դեմ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչից սկսած հանդիպումները կայանալու են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023