Հայկական ակումբների դիրքերն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային թարմացված աղյուսակում հայկական 6 ակումբ կա։
Լավագույն արդյունքն ունի «Փյունիկը», որը 10,000 միավորով 145-րդն է։
Հայստանի 16-ակի չեմպիոնին հաջորդում են «Ուրարտուն» (266-րդ տեղ, 5,000 միավոր), «Արարատ-Արմենիան» (267-րդ, 5,000), «Ալաշկերտը» (271-րդ, 5,000), «Նոա» (301-րդ, 4,000) և «Արարատը» (368-րդ, 2,500)։
ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 117,500 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է եվրագավթային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ 5 մրցաշրջանների արդյունքների վրա:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Արարատ, Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, ՈւԵՖԱ, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Փյունիկ