Հայկական ակումբները հայոց բանակի կողքին են
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ լարվել է․ ընթանում են թեժ մարտեր։ Այս օրերին ողջ հայությունը ոտքի է կանգնել և ամեն կերպ փորձում են աջակցել մեր սահմանին կռվող զինվորները․ ոմանք կամավորագրվում են և մեկնում են առաջնագիծ, ոմանք գումար են հավաքագրում և ուղարկում են Հայաստան համահայկական հիմնադրամին, ոմանք էլ առաջին անհրաժեշտության պարագաններ են հավաքում՝ ուղարկելով Արցախ։
Հայկական ֆուտբոլային ակումբները նույնպես անմասն չեն և ամեն կերպ աջակցում են հայ զինվորին՝ կանգելով մեր բանակի կողքին։
Առաջիններից մեկը, որը հայտարարություն տարածեց առաջին անհրաժեշտության իրեր հավաքագրելու մասին, «Փյունիկն» էր։ Երևանյան ակումբը սեպտեմբերի 29-ին գրեթե մի ամբողջական օր նվիրել է դրան, իսկ հավաքված իրերն ուղարկվել են Արցախ։
Մեր բանակի կողքին է նաև «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Ակումբի մամուլի ծառայությունն Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ակումբը պատրաստվում տարբեր իրեր ուղարկել Արցախ։
«Գանձասար-Կապանը» նույնպես անմասն չի մնացել։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 30-ին կապանյան ակումբը ՊՆ-ին է փոխանցել 3․5 տոննա ծննդամթերք և ծխախոտ։
«Արարատի» սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստանևիչը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, ինչպես նաև Սպասոյե Ստեֆանովիչը գեղեցիկ քայլ են կատարել։ Տղաները լուսանկար են հրապարակել, որտեղ նրանք հայկական դրոշի և հայկական այլ խորհրդանիշներ պատկերված շապիկ են կրում։
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ, Գանձասար-Կապան, Իգոր Ստանևիչ, Հայաստան, Մարկո Պրլևիչ, Նոա, Ուրոշ Նենադովիչ, Սպասոյե Ստեֆանովիչ, Փյունիկ