Հայաստանի և Վրաստանի հավաքականների լեգենդները հանդիպում կանցկացնեն
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված` հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև:
Հանդիպումն ստացել է «Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են» խորագիրը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, թիմի խաղացող-մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին:
Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:
Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր:
Հաղորդվում է, որ տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ Առաքելյան, Արթուր Եդիգարյան, Արթուր Սարկիսով, Գևորգ Կասպարով, Էդգար Մանուչարյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հայաստան լեգենդներ, Հայաստան-Վրաստան, ՀՖՖ, Մարկոս-Պիզելի, Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Ռոման Բերեզովսկի, Սամվել Մելքոնյան, Վալերի Ալեքսանյան, Վահագն Մինասյան, Վրաստան Լեգենդներ, Վրաստանի հավաքական