Հայաստանի հավաքականի նորեկի սուպեր «կրակոցը» «Նոայի» դեմ խաղում 🎥
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։
Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։
Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։
Հիշեցնենք, որ 20-ամյա Հովհաննիսյանը մարտի 29-ին նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում` մասնակցելով Բելառուսի թիմի դեմ ընկերական հանիպմանը (1:2)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml