Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10 տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։
Ցավոք, մեր ընտրանին որևէ դիմադրություն չկարողացավ ցույց տալ մրցակցին և պարտվեց 1:4 հաշվով։
«Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կայ Հավերցն ու Յոնաս Հոֆմանը։
Մեր հավաքականի միակ գոլն էլ խփեց Հենրիխ Մխիթարյանը` 59-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Հյուսիսային Մակեդոնիա 3:1 Իսլանդիա
Լիխտենշտեյն 0:2 Ռումինիա
J խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 27 միավոր
- Հյ. Մակեդոնիա – 18 միավոր
- Ռումինիա – 17 միավոր
- Հայաստան – 12 միավոր
- Իսլանդիա – 9 միավոր
- Լիխտենշտեյն – 1 միսվո
Այսպիսով, Գերմանիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Իլկայ Գյունդողան, Խոակին Կապարոս, Կայ Հավերց, Հայաստան-Գերմանիա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Յոնաս Հոֆման