Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Շվեդիայի դեմ խաղում` ըստ Interfootball-ի հետևորդների
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեսիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:3 հաշվով։
Խաղից հետո Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Շվեդիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ մեր հետևորդների կարծիքը։
Այսպիսով, քվեարկության արդյուքնում Շվեդիայի դեմ խաղում, ըստ Interfootball-ի հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով ստացել է ձայների 45%-ը։
Հիշեցնենք է, որ Խորվաթիայի դեմ կայացած խաղից (1:1) հետո էլ Յուրչենկոն երկրպագուների կողմից ճանաչվել էր Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ։
Շվեդների դեմ խաղում մեր միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանը ստացել է 40% ձայն` հաջորդելով 35-ամյա դարպասապահին։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
3-5. Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – 4%
3-5. Տիգրան Բարսեղյան – 4%
3-5. Էդուարդ Սպերցյան – 4%
6. Կամո Հովհաննիսյան – 3%
7-8. Հակոբ Հակոբյան – 0%
7-8. Սարգիս Ադամյան – 0%
Հ.Գ. Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Interfootball, Telegram, Դավիթ Յուրչենկո, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Կամո-Հովհաննիսյան, Հակոբ Հակոբյան, Հայաստանի-հավաքական, Շվեդիայի-Մ-21-հավաքական, Սարգիս-Ադամյան, Վահան Բիչախչյան, Տիգրան-Բարսեղյան