Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի դեմ խաղում` ըստ Interfootball-ի հետևորդների
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Խորվաթիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։
Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, ով ստացել է ձայների 26%-ը։
հատկանշական է, որ 35-ամյա դարպասապահը, իրոք, հիանալի հանդիպում անցկացրեց` կատարելով 5 սեյվ։
Յուրչենկոյին հաջորդել է մեր հավաքականի միակ գոլի հեղինակ Վբեյմար Անգուլոն` ստանալով ձյաների 22 %-ը։
Լավագույն եռյակն էլ եզրափակել է Անգուլոյին գոլային փոխանցում կատարած Ժիրայր Շաղոյանը (15%)։ Վերջինս էլ աչքի ընկավ ոչ միայն գոլային փոխանցումով, այլև բավական ակտիվ խաղով։
Առաջարկված մյուս ֆուտբոլիստները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
4. Կամո Հովհաննիսյան – 13%
5. Վահան Բիչախչյան – 10%
6-7. Տիգրան Վարսեղյան – 4%
6-7. Դավիթ Տերտերյան – 4%
8. Խորեն Բայրամյան – 3%
9. Արտակ Գրիգորյան – 2%
10. Անդրե Չալըշըր – 1%
Հ.Գ. Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Անդրեա Անյելի, Արտակ Գրիգորյան, Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, ընկերական-հանդիպումներ, Ժիրայր Շաղոյան, Խորեն Բայրամյան, Խորվաթիա-Հայաստան, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Վահան Բիչախչյան, Վբեյմար Անգուլո, Տիգրան-Բարսեղյան