Հայաստանի գավաթ. «Նոան» դրամատիկ մրցավեճում պայքարից դուրս թողեց «Փյունիկին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։
Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։
«Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու Հայաստանի ազգային հավաքակայի նորեկ Կառլեն Հովհաննիսյանը։
Այսպիսով, «Նոան» դիմակայությունում առավելության հասավ 4:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml