Հակիմ Զիեշն ավարտել է միջազգային կարիերան
«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը որոշել է ավարտել միջազգային կարիերան և այլս հանդես չի գա Մարոկկոյի հավաքականի կազմում։
«Ես այլևս չեմ վերադառնա հավաքական, և սա իմ վերջնական որոշումն է։
Ինձ համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում այնտեղ, և այժմ ես կկենտրոնանամ միայն ակումբում մրցելույթներիս վրա»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Հակիմ Զիեշը կոնֆլիկտ ունի Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վահիդ Հալիհոջիչի հետ, ինչի հետևանքով չմասնակցեց վերջերս ավարտված Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը։
Հավելենք, որ Զիեշը Մարոկկոյի կազմում հանդես էր գալիս 2015 թ. հոկտեմբերից և հավաքականի կազմում անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Հակիմ-Զիեշ, Մարոկկոյի հավաքական, Չելսի, Վահիդ Հալիլհոջիչ