Հալանդը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով շրջանցել է իր հորը
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Հանդիպման հերոս դարձավ Էրլինգ Հալանդը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Նորվեգացի գոլահարը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այդ ցուցանիշով 22-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով շրջանցեց իր հորը` Ալֆ-Ինգե հալանդին։
Հալանդ-ավագը, ով Պրեմիեր լիգայի շրջանակում հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Լիդսի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմում, անցկացրած 181 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։
Էրլինգ Հալանդին այդ ցուցանիշը գերազանցելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 14 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆ-Ինգե Հալանդ, ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի