Կուրտուան դպրոցում խնդիրներ ունենալու պատճառով ժամանակին չի համալրել գերմանական ակումբներից մեկը
«Հոֆֆենհայմի» նախկին սկաուտական բաժնի ղեկավար Լութց Պֆանենշտիլը պատմել է, որ «Ռեալի» ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուան, երբ 2010 թվականին հանդես էր գալիս բելգիական «Գենկի» կազմում, մոտ էր գերմանական ակումբի շարքերը համալրելուն։
«Մենք պլանավորել էինք 2010 թվականին ձեռք բերել նրան։ Ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, և թվում էր՝ տրանսֆերը կկայանա։
Սակայն, Տիբո Կուրտուայի ծնողներն առաջին հերթին ցանկանում էին, որ նա դպրոցն ավարտին, բայց տղան խնդիրներ ուներ դպրոցում, և հնարավոր էր, որ նա ևս մեկ տարի անցկացներ դպրոցում, այդ պատճառով էլ տրանսֆերը չկայացավ»,- նախկին սկաուտի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
# Հոֆֆենհայմ, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, տրանսֆերներ