Կումանը պատմել է, թե Լապորտան երբ և ինչպես է իրեն հեռացրել աշխատանքից
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե ակումբի նախագահ Ժոան Լապորտան երբ և ինչպես է իրեն հեռացրել աշխատանքից.
«Ինչպե՞ս և ե՞րբ է Լապորտան ինձ հեռացրել աշխատանքից։ Ինքնաթիռում` Մադրիդից վերադառնալիս, երբ պարտվեցինք «Ռայո Վալեկանոյին»։
Ինձ ցավ էր պատճառում այն փաստը, որ ֆուտբոլիստները մեր թիկունքում էին, իսկ մենք առանձին էինք նստած։ Նրանք լսում էին, թե ինչ է կատարվում։
Լապորտան միշտ ասում էր, որ ես «Բարսելոնայի» լեգենդն եմ, սակայն խոսքերը պետք է գործով ապացուցել»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխորել է 2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հոկտեմբեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Ռոնալդ Կուման