Կումանը չի պատրաստվում որևէ զիջման գնալ և Բարսելոնայից պահանջում է իրեն հասանելիք ողջ գումարը
Ռոնալդ Կումանը, ով վերջերս է ազատվել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, չի պատրաստվում որևէ զիջման գնալ և ակումբից պահանջում է իրեն հասանելիք փոխհատուցման ողջ գումարը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, վաղաժամ հեռացման դիմաց կատալոնական ակումբը հոլանդացի մասնագետին ստիպված է վճարել 12 մլն եվրո փոխհատուցում։
Աղբյուրի փոխանցմամբ` հոլանդացի մասնագետը մերժել է «բլաուգրանասի»` 7-8 մլն եվրո փոխհատուցում վճարելու առաջարկը և ցանկանում ստանալ ողջ գումարը։
Հատկանշական է, որ 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ 58-ամյա մասնագետը համաձայնել է աշխատավարձի 45%-ի նվազման` կապված ակումբի ֆինանսական խնդիրների հետ։
Հավելենք, որ նույն խնդիրն առաջացել է նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի` Կիկիե Սետիենի հետ, ով դիմել է դատարան և ակումբից պահանջում է 14 մլն եվրո փոխհատուցում` պնդելով, թե «բլաուգրանասը» իրեն տեղյակ չի պահել պաշտոնանկության մասին, և թե իր պայմանագիրը խզվել է միակողմանի համաձայնությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կիկե Սետիեն, Ռոնալդ Կուման