Կոպմեյներսի բենեֆիսը. Ատալանտան հաղթեց Տորինոյին` դառնալով Ա սերիայի առաջատար
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը։
«Տորինոյի» միակ գոլն էլ խփեց Նիկոլա Վլաշիչը։
Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմը վաստակեց 10 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ցլերը», 7 միավորով, 9-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Նիկոլա Վլաշիչ, Ջանպիերո Գասպերինի, Տյոն Կոմպենեյրս, Տորինո