«Կոմոն» կազմաքանդ արեց «Տորինոյին»` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
«Կոմոն» կազմաքանդ արեց «Տորինոյին»` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
24/01/2026 - 21:33

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Կոմոն» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անաստասիոս Դուվիկասը, մեկական գոլ խփեցին Մարտին Բատուրինան, Լուկաս Դա Կունյան, Նիկոլաս Կյունը և Մաքսենս Կակերեն։

Transfermarkt-ի տվյալներով` «բիանկոբլուն» կրկնել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Նախկինում ակումբը 6:0 հաշվով ևս երկու հաղթանակ էր տարել` առավելության հասնելով «Վերոնայի» (1933թ.) և «Ֆանֆուլայի» (1965թ.) նկատմամբ։

«Կոմոն» ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցել է 1967թ. հունվարի 1-ին` պարտության մատնելով «Կրեմոնեզեին» (7:1)։

«Կոմոն» ջախջախիչ հաղթանակից հետո 40 միավորով 5-րդ տեղ է բարձրացել, «Տորինոն» 23 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025