ԿԼ. Հայկական ակումբների մրցակիցները որակավորման երրորդ փուլում
Հայկական երեք ակումբներ` Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» և Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները մրցաշարի այդ փուլում անցկացնելու են հետևյալ հանդիպումները.
«Արարատ-Արմենիա» – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
«Նոա» – ԱԵԿ (Հունաստան)
«Օրդաբասի» – «Փյունիկ»
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցում էր նաև Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն», որը, սակայն, չկարողացավ հաղթահարել չեխական «Բանիկի» արգելքը։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղերն` օգոստոսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Պուշկաշ Ակադեմիա, Փյունիկ, Օրդաբասի