Կանանց ՉԼ. «Ռեալը» հաղթել է «Արսենալին» քառորդ եզրափակիչի առաջին խաղում🎥
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարում մեկնարկել են քառորդ եզրափակիչները, որի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցել է «Արսենալի» դեմ։
«Արքայական» ակումբը կարողացել է ավելի լավ իրացնել գոլային պահերն ու հաղթել 2:0 հաշվով։
Ալբերտո Տորիլի գլխավորած թիմից աչքի ընկան Լինդա Կայսեդոն և Աթենա դել Կաստիլյոն։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում։
Հիշեցնենք, որ այս ակումբների տղամարդկանց թիմերը նույնպես մրցելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում. առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղն` ապրիլի 16-ին Մադրիդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից