Կլոպ. «Չեմ հասկանում եմ` ինչպես Լիվերպուլը հաղթանակ չկորզեց»
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Այս խաղն ընթացիկ մրցաշրջանին բնորոշ էր պատմություն էր մեզ համար։
Խաղը բավական «բաց» էր, ինչից էլ մրցակիցն օգտվեց և առաջին երկու պահերը վերածեց դարպասի գրավման, սակայն մենք ճիշտ արձագանքեցինք կատարվածին։ Հանդիպումը վերջնարդյունքում գրավիչ ստացվեց, սակայն չեմ հասկանում` ինչպես «Լիվերպուլը» հաղթանակ չկորզեց։
Այժմ ես ո՛չ ուրախ եմ, ո՛չ էլ հիասթափված. ինչ-որ միջին զգացողություններ են։ Նորմալ եմ վերաբերվում ոչ-ոքիին։
«Արսենալը» լավ հանդիպում անցկացրեց, սակայն նրանք կարող էին և պետք է պարտվեին այս խաղում։ Մրցակցին այս միավորից ավելի ուրախ է։
Մենք բավական շատ պահեր վատնեցինք, ինչը շատ տիպիկ է մեզ։ Երկու գոլ բաց թողեցինք, սակայն հանկարծ այս խելահեղ խաղի թելը վերցրինք մեր ձեռքը։ Միանշանակ, արժանի այս մեկ միավորին, սակայն եթե խաղավերջում Կոնատեն գլխով հարվածեր, գոլի հեղինակ կդառնայինք և կհաղթեինք։ Հավանաբար, նա սայթաքեց»,- եզրափակել է Կլոպը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ