ԿԼ. Փյունիկի հավանական մրցակիցը որակավորման երրորդ փուլում
Այսօր` հուլիսի 22-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ) – «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը «Ստրուգայի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Փյունիկ