Կիսաշրջադարձ հարվածով գոլ Պորտուի հարձակվողի կողմից?
Դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Պասուշ դե Ֆերեյրային»։
Հանդիպման 77-րդ րոպեին Ալեքս Տելեսի փոխանցումից հետո Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Զե Լուիշը կիսաշրջադարձ հարվածով դարձել է շքեղ գոլի հեղինակ։ Վայելե՛ք։
Ժամանակին նմանատիպ գոլի հեղինակ էր դարձել նաև «Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդինիոն։
# Զե Լուիշ, Պորտու, Ռոնալդինիո