Բարսան 2017թ․ նախընտրել է Մբապեի փոխարեն ձեռք բերել Դեմբելեին
Ֆուտբոլային գործակալ Խունիոր Մինգելյան պատմել է, որ «Բարսելոնան» 2017 թվականին կարող էր ձեռք բերել Կիլիան Մբապեին ։
Միգելյայի խոսքերով, Մբապեն, ով այն ժամանակ դեռևս հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում, մոտ էր կատալոնական ակումբի շարքերը համալրելուն, սակայն «Բարսայի» ղեկավարներն ընտրեցին Ուսման Դեմբելին։
«Այո՛, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչը միակ ճշմարտությունն է։ Այդ ժամանակ հայրս արդեն գիտեր, որ Նեյմարը համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ և հեռանում է «Բարսելոնայից», սակայն կատալոնական ակումբի ղեկավարները կա՛մ չգիտեին դրա մասին կա՛մ էլ չէին հավատում, որ բրազիլացի ֆուտբոլիստը կհեռանա, իսկ Նեյմարն էլ դեռևս չէր հայտարարել իր հեռանալու մասին, այդ պատճառով էլ «բլաուգրանասի» ներկայացուցիչները նախքան Նեյմարի հեռանալը չէին ցանկանում որևէ բան ձեռնարկել։
Երբ պարզ դարձավ, որ Նեյմարը հեռանում է, «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի մոտ կասկած առաջացավ, թե ով պետք է փոխարինի բրազիլացի ֆուտբոլիստին։ Այդ ժամանակ էլ ակումբի ղեկավարները կարծեցին, որ Դեմբելեն ավելի է համապատասխանում ակումբին, քան Կիլիան Մբապեն։ Բան հասավ նրան, որ նույնիսկ ակումբում Մբապեին սկսել էին չնկատել ակումբում։
Մենք բանակցություններ վարեցինք Մբապեի տրանսֆերի հարցում և արդեն համաձայնություն ունեինք։ «Բարսան» նրա դիմաց պետք է վճարեր 130 մլն եվրո, որին հետագայում կավելանային ևս 25 մլն եվրո՝ որպես բոնուս, սակայն գործարքը չկայացավ։
Անձամբ ֆուտբոլիստը պետք է ստանար 10-16 մլն եվրո աշխատավարձ»,- նշել է Մինգելյան, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Նեյմարը «Բարսելոնայից» ռեկորդային՝ 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, ինչից հետո կատալոնական ակումբը, որպես բրազիլացի ֆուտբոլիստի փոխարինող, «Բորուսիա Դորտմունդից» 140 մլն եվրոյով գնեց Ուսման Դեմբելեին։
Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես գալու ընթացքում մինչ այժմ հասցրել է ստանալ 10 վնասվածք՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 534 օր կամ 85 խաղ։ Ֆրանսիացի վինգերը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 105 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 20 գոլային փոխանցում։
Ինչ վերաբերվում է Կիլիան Մբապեին, ապա նա 2017 թվականի ամռանը վարձակալությամբ տեղափոխվեց ՊՍԺ, ինչից հետո փարիզյան ակումբը 2018թ․ 145 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
22-ամյա Մբապեն մինչ այս պահը «Փարիզի» կազմում անցկացրած 153 խաղում դարձել է 111 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ, իսկ վերջերս ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով իր թիմին հյուրընկալվելիս հաղթել 4։1 հաշվով։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Խունիոր Մինգելյա, Կիլիան-Մբապե, Մոնակո, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, տրանսֆերներ