Կավանին որակազրկվել է ռասիստական արտահայտության համար
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն կավանին Instagram-ում ռասիստական արտահայտություն թույլ տալու համար Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից որակազրկվել է 3 խաղով։ Այդ մասին տեղեկացնում է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը։
Ուրուգվայցի հարձակվողը բաց կթողնի «Յունայթեդի»՝ «Աստոն Վիլլայի» (Պրեմիեր լիգա), «Մանչեսթեր Սիթիի» (Անգլիայի լիգայի գավաթ) և «Վոթֆորդի» (Անգլիայի գավաթ) դեմ հանդիպումները։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Սաութհեմպտոնի» դեմ խաղից հետո, որտեղ ուրուգվայցին դուրս էր եկել փոխարինման և դարձել էր երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչ-որ մեկից Instagram-ում շնորհավորանք էր ստացել, որին Կավանին պատասխանել էր «շնորհակալություն նեգրիտո» արտահայտությամբ։ Կատարվածից հետո Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտնել էր, որ հետաքննում է այդ գործը։
# Carabao Cup, FA-Cup, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Վոթֆորդ