Կառլոս Տևեսը Բոկա – Խիմնասիա խաղից առաջ համբուրել է Մարադոնային?
Ինչպես արդեն նշեցինք, «Բոկա Խունիորսը» նվաճել է Արգենտինայի չեմպիոնությունը՝ վերջին տուրում 1։0 հաշվով առավելության հասնելով «Խիմնասիա և Էսգրիմայի» նկատմամբ։
Խաղից առաջ «Բոկայի» հարձակվող Կառլոս Տևեսը մոտեցել և համբուրել է հյուրերի գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնային։ Տևեսն այդ դրվագը մեկնաբանել է հետևյալ կերպ․
«Երբեմն պետք է բախտ որոնել։ Ես գիտեի, որ պետք է համբուրեմն նրան, ինչն էլ մեզ օգնեց։ Ես բախտավոր դարձա․․․»,- 36-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հանդիպման միակ գնդակը 72-րդ րոպեն հեղինակել է հենց Տևեսը։ Նշենք, որ Արգենտինայի ավարտված առաջնության շրջանակում հարձակվողը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։
# Արգենտինայի առաջնություն, Դիեգո Արմանդո Մարադոնա, Կառլոս Տևես