Կամավինգան, հանուն Ռեալի, մերժել է ՊՍԺ-ին

Կամավինգան, հանուն Ռեալի, մերժել է ՊՍԺ-ին

05/09/2021 - 11:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ռենից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։

Ըստ AS-ի ունեցած տեղեկությունների` 18-ամյա ֆուտբոլիստն ընտրություն կատարելիս առաջնորդվել է ակումբային նախընտրությամբ, այլ ոչ թե ֆինանսական գայթակղությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` Կամավինգային ցանկացել է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն, որը շատ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել, քան «Ռեալը», սակայն նա նպատակ է ունեցել իրականացնել իր երազանքը` տեղափոխվել «արքայական» ակումբ։

Խոսակցություններ կան, որ մադրիդյան ակումբում նա տարեկան վաստակելու է 4 մլն եվրո աշխատավարձ։

Նշվում է նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարողացել է «Ռենի» ղեկավարությանը համոզել, որպեսզի նրանք չընդունեն ՊՍԺ-ի` ավելի շահավետ առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Էդուարդո Կամավինգայի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին վճարեց 31 մլն եվրո` նրա հետ կնքելով 6 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023