Խոսելուն հեռանում է Ռեալից և նոր ակումբ կունենա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն հեռանալու է ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկացել է թիմում պահել 34-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա անձամբ է հայտնել հեռանալու որոշումը։
Այժմ ֆուտբոլիստը կվերադառնա «Էսպանյոլ», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։ Խոսելուն կատալոնական ակումբից տեղափոխվելու է Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆա»։ Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են։
COPE-ն գրում է, որ իսպանացի հարձակվողը «Ռեալից» հեռանալու որոշում է կայացրել իր դիրքում մրցակցության կտրուկ մեծանալու պատճառով։ Մադրիդյան ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Կիլիան Մբապեի հետ։ «Սերուցքայինների» կամզը շուտով համալրելու է նաև բրազիլացի 17-ամյա հարձակվող Էնդրիկը։
Հիշեցնենք, որ Խոսելուն 2023/24 մրցաշրջանում վարձավճարով էր խաղում «Ռեալում» և 49 խաղում դարձել է 17 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Գարաֆա, Էսպանյոլ, Խոսելու, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո